Գերմանացի զբոսաշրջիկն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 1․5 տարի ազատազրկման
Թուրքիայում՝ Անթալիայի օդանավակայանում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված գերմանացի բժիշկ Քրիստիան Բ.-ն դատապարտվել է 16 ամիս 20 օր ազատազրկման։
Գերմանացի բժիշկը հանգիստն անցկացնելու համար մեկնել էր Թուրքիա։ Վերջինս նոյեմբերի 4-ին Անթալիայի օդանավակայանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալվել էր։
Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» համար։
ermenihaber.am