ԱՄՆ-ը պատժում է Թուրքիային Ս-400 համակարգի համար

patjum e

ԱՄՆ  պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ  համակարգերի գնման պատճառով՝ գրում է Euronews-ը:

«Օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավելի սահմանափակումներ կիրառի այն անձանց նկատմամբ, որոնք գիտակցաբար մասնակցել են Ս-400 համակարգերի ձեռքբերմանը»,- նշվում է նախագծում:

Նրանք չեն կարողանա ԱՄՆ-ում անշարժ գույքի հետ կապված բանկային գործառնություններ իրականացնել, վիզա ձեռք բերել երկիր մուտք գործելու և վարկեր ստանալ ամերիկյան վարկատուներից:

Ս-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017 թ.։ Համակարգի առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019 թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...