ՌԴ ՊՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակման մասին տեղեկությունները

RD

 ՌԴ ՊՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան զորք է կուտակել Իգդիրում՝ ՀՀ սահմանին: Այդ մասին «Լուրեր»-ի Մոսկվայի թղթակցին ասել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից: «Պաշտպանության նախարարության հետ ճշտել ենք, նրանք թուրքական զորքի կուտակման մասին որևէ տեղեկություն չունեն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում «Լուրեր»-ը հարց էր ուղղել նրան՝ հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակման մասին տեղեկությունների վերաբերյալ, և թե որքանով կարող է այդ նախաձեռնությունը վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Հարցին ի պատասխան՝ Զախարովան խոստացել էր ճշտել տեղեկությունը և ներկայացնել համապատասխան պարզաբանում:

Ձեզ կեհաքրքրի...