Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:
Բանաձևը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող անկախ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: Բանաձևում մտահոգություն է հայտնվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի և շարունակվող անկայունության վերաբերյալ: Մանրամասները՝ հաջորդիվ: