Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

nist

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուրցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»:

Այնուհետև ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրչջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնրարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավեագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար:

Ձեզ կեհաքրքրի...