Վանեցյանը ձերբակալվել է իշխանության յուրացում, պետական գործչի սպանություն նախապատրաստելու և այլ կասկածանքով. պաշտպան. armtimes

Yuracum

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կրկին ձերբակալվել է: Այս անգամ՝  պետական գործչի սպանությունը նախապատրաստելու, իշխանության յուրացումը նախապատրաստելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռքբերելը, փոխադրելը, կրելը կազմակերպելու, դրան դրդելու կամ օժանդակելու կասկածանքով:

Այս մասին հայտնում են նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ խուզարկություններ են իրականացվել Վանեցյանի ծնողների բնակարանում, կուսակցության գրասենյակում:

Նրանց հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։

Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։

Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։

Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն։

Արթուր Վանեցյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...