Էդուարդ Բաբայանը բերման է ենթարկվել ԱԱԾ. Իվետա Տոնոյան
Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաք-երթի ավարտին իրավիճակը լարվեց։ Ոստիկանները հավաքի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանին կոչ արեց բերման ենթարկել սադրիչներին, որոնք իր խոսքով՝ ալկոհոլի ազդեցության տակ հարձակվել են իր վրա։
Տոնոյանը հայտնեց, նաեւ որ քիչ առաջ տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը բերման է ենթարկվել ԱԱԾ։ Նա հիշեցրեց, որ Բաբայանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: