Այդ ագրեսիան չկար, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում. Ավինյանը՝ երեկվա միջադեպի մասին

ptoxvarchape

 Երբ 90-ականներին Ադրբեջանում տեղի էին ունենում խժդժություններ, Հայաստանը շատ արդյունավետ օգտագործեց այդ հանգամանքը, ուստի երեկ տեղի ունեցած իրադարձությունների հարցում որևէ հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ քաղաքացիների կողմից Կառավարության և ԱԺ շենքեր ներխուժելու, ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցերին: 

«ՀՀ-ն բոլոր ամբիցիաներից վեր է: Ներքաղաքական գործընթացները՝ ով է մեղավոր, ով մեղավոր չի, դրա հերթը գալու է, իշխանությունը կգնա՞, թե՞ չի գնա, նորը կգա՞, թե՞ ոչ, բայց երբևէ հեղաշրջման փորձ թույլ տալ մեր թիմը չի կարող: Նման վտանգ կոչերի մակարդակով լսել եմ, բայց նման գործելակերպը շատ կոշտ արձագանք է ստանալու: Ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշիի համար կռիվներ էին գնում»,- ասաց Ավինյանը: 

Փոխվարչապետը հայտարարեց, որ, եթե ժողովուրդը պահանջի Կառավարության հրաժարականը, ոչ ոք չի կառչելու իր պաշտոնից․ լինելու են նոր ընտրություններ: 

Ձեզ կեհաքրքրի...