Ես մի հիսուն տարբեր աղբյուրներից վերջին ժամերին լսել եմ, որ Շուշին մեր մոտ է. Սամվել Մարտիրոսյան
Ես մի հիսուն տարբեր աղբյուրներից վերջին ժամերին լսել եմ, որ Շուշին մեր մոտ է։ Ու դա նույնիսկ կարեւոր չէ, էս պահին ես մենակ բանակին կարող եմ վստահել անկախ ամենից։ Քանի որ էլ ու՞մ վստահեմ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Շուշիին։ Նույնիսկ եթե շատ տեսականորեն պատկերացնենք, որ Շուշին իրենց ձեռքում կարող է հայտնվել, ձեզ ով է ասել, որ դա պատերազմի ավարտն է։ Առաջին Արցախյանի ժամանակ Շուշին մինչեւ 92 իրանց ձեռքում էր, ու դա դեռ սկիզբն էր, ոչ թե ավարտը։ Էս զուտ տեսականորեն, իսկ պրակտիկորեն, էլի կրկնեմ, որ այլ աղբյուրները խոսում են նրա մասին, որ Շուշիում դրանք եղել են մի պահ, մի հատվածում եղել են ու հասցրել են մուլտիկ նկարել։
#Հաղթելուենք