Ռուսական օդուժը վերացնում է իսլամիստ զինյալներին Սիրիայի Իդլիբում

Veracnum en

Ռուսական օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որոնց արդյունքում սպանվել է 78 իսլամիստ զինյալ Թուրքիայի դաշնակից խմբավորումից, վիրավորվել մոտ հարյուրը: Նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհերի որոնումը շարունակվում է, իսկ ռուսական մարտական ​​ինքնաթիռները պտտվում են երկնքում՝ հաղորդում է DW-ն:

Հարվածները հասցվել են «Ֆայլակ ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման ռազմական ճամբարին, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանային Իդլիբ նահանգի Հարիմ բնակավայրի շրջակայքում:

2019-ի սկզբին Սիրիայի բանակը, Ռուսաստանի աջակցությամբ, սկսեց զանգվածային հարձակումը Իդլիբ նահանգը նախագահ Բաշար ալ-Ասադի հսկողության տակ վերադարձնելու համար: Դա Սիրիայի վերջին շրջանն է, որը մինչ այժմ վերահսկում են ապստամբներն ու ջիհադիստները: Այդ ժամանակից ի վեր մոտավորապես 1.4 միլիոն մարդ լքել է Իդլիբը մարտերից խուսափելու համար:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...