7 տեխնիկա եմ խոցել ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել. ապաքինվելուց հետո Հարություն Դոխոյանը կվերադառնա մարտի դաշտ
5 տանկ, 1 ՀՄՄ, 1 ՏՕՍ. ադրբեջանական զինուժին այսպիսի կորուստներ է հասցրած ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը Տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. Չի պատրաստվում այդքանով սահմանափակվել:
«Ես 7 տեխնիկա եմ խոցել ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել:
Ապաքինվելուց հետո անմիջապես մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ կատարածը»,-ասաց նա:
Դոխոյանը հատուկ ընդգծեց. սահմանին կանգնած զինվորի համար մեծ ուրախություն է թիկունքից ստացվող օգնությունը, օժանդակությունն ու ուշադրությունը:
«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, ընտանիքը, բայց երբ նրանք մեզ փոխադարձաբար օգնում են,դա մեծ բան է:
Երբ բացում ես ծանրոցը, որում յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել, երբ այդ ծանրոցում քո ուզածն ես գտնում, մի ուրիշ ուրախությունէ :
Երբ գալիս է մեքենան, որում տաք ծածկեցներ կան, ասում էինք տղերք, էսօր չմրսեցինք:
Հայ ժողովրդի օգնությունը սահմանում կանգնած տղերքին ու եղբայրությունը մեծ ուժ է, որը քեզ մղում է, որ դեպի առաջ գնաս ու չվախենաս»,-վստահեցրեց Դոխոյանը:
armtimes.com