Պն-ում հանդիպում է եղել Իրանի նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ

Iran

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...