Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. Հակոբ Արշակյան

Naxarar
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեր բազմաթիվ հարցերին իպատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։
Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։
Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։
Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին։

Սիրելի՛ հայրենակիցներ,Ձեր բազմաթիվ հարցերին իպատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և…

Опубликовано Hakob Arshakyan Вторник, 13 октября 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...