Զինվորների կարիքների անվան տակ կազմակերպվում են կեղծ դրամահավաքներ

Kghc

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես, Telegram-ում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։

Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։

Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ մասնակցություն չունեն, ավելին՝ նրանց խոսքերով դրամական միջոցները պետք է կենտրոնացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամում։

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնող բոլոր խմբերին՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ՝ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ձեզ կեհաքրքրի...