Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ

handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է կազմակերպվել, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է։

Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...