Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

Bilzeryan
Դեն Բիլզերյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում կենաց-մահու կռիվ են մղում հանուն հայրենիքի պաշտպանության:
Բիլզերյանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է, որ ամուր կանգնած է բոլոր հայ տղաների կողքին, որոնք այժմ ռազմի դաշտում են:
«Ամուր կացեք: Ձեր թիկունքին կանգնած է ձեր ազգը. ձեր թիկունքին ես եմ: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ»,- նշել է աստղը:
Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած նվիրատվությանը:
Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը, Մայքլ Ջորդանը և այլոք:
armenpress.am

Ձեզ կեհաքրքրի...