Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է

texapoxum

ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են  վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները զինվորագրվեն Արցախյան ճակատ մեկնելու համար: Ըստ այդմ՝ 

Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։

Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:

Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:

Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:

Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի, համայնքապետարանի կողմից:

Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝

Արագածոտն – Հարություն Գուլյան, հեռ․՝ (093)  59 55 13

Արարատ – Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07

Արմավիր – Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095)  09 98 89

Գեղարքունիք – Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01

Լոռի – Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56

Կոտայք – Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44

Շիրակ – Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84

Սյունիք – Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝  (094) 34 68 34

Վայոց ձոր – Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36

Տավուշ – Արման Գևորգյան, հեռ․՝  (094) 50 50 02

Ձեզ կեհաքրքրի...