Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

agn

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը‼️
▪️Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
▪️Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են:
▪️Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:
▪️Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին:
▪️Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Eng⬇️
‼️Statement of the RA Ministry of Foreign Affairs‼️
▪️On October 1, the Azerbaijani armed forces used artillery in the direction of Shatvan village of the Gegharkunik region of the Republic of Armenia, as well es launched a missile attack from a combat UAVs at Mets Masrik settlement, as a result of which Gevorg Vardanyan, born in 1967, was killed and two civilians were wounded to varying degrees.
▪️Later, the adversary’s UAVs invaded the airspace of the Republic of Armenia and carried our surveillance flights near Yerevan, the capital city of the Republic of Armenia. All the UAVs were destroyed by the air defense forces.
▪️Notably, hours from the statement of the leaders of the OSCE Minsk Group Co-Chair countries on immediate cessation of hostilities Azerbaijan has opted for further escalation.
▪️The Republic of Armenia strongly condemns these actions of Azerbaijan and considers them as a step aimed at further aggravating the conflict. We view this attempt of undermining regional security provoked and directly supported by Turkey as a response to the efforts and calls of the international community, particularly the OSCE Minsk Group Co-Chairmanship to establish peace.
▪️The military-political leadership of Azerbaijan and Turkey bears entire responsibility for further escalation of the conflict.

Ձեզ կեհաքրքրի...