Կիրանց գյուղում կողաշրջվել է բեռնատար ավտոմեքենա

koghashrjvel

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 26-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով  բեռնատարը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը բեռնատարի վարորդ Խաչիկ Խ.-ն (ծնված 1955 թ.) դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Ձեզ կեհաքրքրի...