Ռամզան Քադիրովը կոչով դիմել է Հայաստանին եւ Ադրբեջանին

Kadirov

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին «դադարեցնել արյունահեղությունը», գրում է РИА Новости-ն:

«Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս։ Այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները։ Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է գործադրում, որպեզի հակամարտության կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է Կադիրովը։

Նա հայտարարել է, որ պետք չէ փնտրել նրան, ով առաջինն է կրակել, քանի որ պատերազմի շարունակումն իրավիճակն ավելի է հեռացնում ողջամտությունից և մարդկայնությունից:

«Չեչեն ժողովուրդը, որը հրաշալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կոչ է անում կանգ առնել, զայրույթը փոխարինել ողջամտությամբ, սանձել հպարտությունը և հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»,- ասել է Քադիրովը՝ կոչ անելով ՄԱԿ-ին, հարևան երկրներին և հոգևորականությանը միանալ իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։

 

a1plus.am

Ձեզ կեհաքրքրի...