Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը

Babayan
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը
Հարգելի´ հայրենակիցներ,
Հակառակորդը չհայտարարված լայնամշտաբ պատերազմ է սկսել՝ թիրախավորելով խաղաղ քաղաքացիական բնակչությանը:
Որպես Արցախի անվտանգության պատասխանատուներից մեկը, որպես հաղթանակած բանակի նախկին հրամանատար, որպես մեկը, ով երեք տասնամյակ առաջ նույն հակառակորդին ծնկի է բերել՝ ստիպելով հրադադար մուրալ, կոչ եմ անում զորահավաքային ռեսուրսներին մեկ մարդու պես մոտենալ գրանցման վայրեր:
Այս պատերամը մենք չենք սկսել, մեզ այն պարտադրում են:
Վստա´հ եղեք, մենք հաղթող ենք դուրս գալու այս պատերազմից: Այլընտրանք չունենք:
Ի զե՜ն: Ի գո´րծ:

Ձեզ կեհաքրքրի...