Մելիք Ադամյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

meliq

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեզ կեհաքրքրի...