Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագրիրը

25rd cragir

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագրիրը։

ℹ️ Շահառու հանդիսացող ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 %-ի փոխհատուցման միջոցով աջակցություն։ Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ:
Շահառու կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք
✅ ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
✅ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
✅ 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով՝
? զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և
? զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,
? կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ,
? օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ
✅ ունեցել են բարվոք վարկային պատմություն
✅ ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
✅ ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

Ձեզ կեհաքրքրի...