Ազգային պարկ-ձկնորս համագործակցությունը՝ հաջողված

Ազգային պարկ-ձկնորս համագործակցությունը՝ հաջողված




Կցված լուսանկարներն արված են Սևանա լճի ափին գտնվող Նորատուս գյուղի մոտ գտնվող տեղամասից, որտեղ ձկնորսները ձկնորսությունն իրականացնում են՝ հետևելով սահմանված կանոններին։
Կարգի հսկողությանն ու վերահսկողությանը ներգրավված են ՀՀ Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչները և շուրջօրյա ջրային և ցամաքային պահնորդական ծառայություն իրականացնող հատուկ ջոկատի աշխատակիցները։
Սեւանա լիճն ազգային հարստություն է, և Հայաստանի Հանրապետությունն է դրա բացառիկ սեփականատերը, ով հավասարապես պատասխանատու է թե՛ լճի էկոհամակարգի անխաթարության ու կենսառեսուրսների կայուն զարգացման, և թե՛ իր քաղաքացիների սոցիալական ապահովության համար։
Ըստ այդմ. Պետության բացառիկ իրավունքն է՝ փոխզսպել և հավասարակշռել այդ երկու առաջնահերթությունները եւ որեւէ պարագայում թույլ չտալ՝ դրանց ներդաշնակ գոյակցության բալանսի խախտում։
Պետության և ձկնորսների միջև փոխվստահության նախադրյալներն ու համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ են։
