Ազգային ժողովի փորձագիտական կենտրոն

Pordzagitakan kentron

Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փորձագիտական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ-ում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր:
Ազգային ժողովի փորձագիտական կենտրոնի նպատակն առավել որակյալ հետազոտությունների ապահովումն է եւ խորհրդարանի վերլուծական կարողությունների զարգացումը:
Նշենք, որ Փորձագիտական կենտրոնը բացվել է ՀՀ Ազգային ժողովի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի համատեղ համագործակցության շնորհիվ. խորհրդարանն արդիականացրել է կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ-ն՝ վերազինել, իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում մշակվել է Կենտրոնի գործառնական մոդելների համընդհանուր հայեցակարգը:
Մանրամասները՝ https://bit.ly/3hQkpUc

Ձեզ կեհաքրքրի...