«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան

dosye

ՀՀ Անկախության տոնի առթիվ Եռաբլուր են ժամանել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախարարներ, կառավարության այլ անդամներ, պատգամավորներ, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարներ:

Լրագրողները ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեցին մի քանի հարցերի մասին:

Վերջինս, նախ շնորհավորեց բոլորին՝ Անկախության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատեւ լինի:

Թե ինչ փոփոխություններ են եղել իր նշանակումից հետո ԱԱԾ-ում, Արգիշտի Քյարամյանը նշեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

Խոսելով Դոսյե հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված տվյալներին, որտեղ շրջանառվում էին ԱԱԾ նախկին ղեկավարների անունները, Քյարամյանը հայտնեց, որ այդ հոդվածն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է եւ իրենց կառույցն էլ, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու, սկսվել է գործընթաց, որի մասին ինքը մանրամասնել չի կարող:

Հիշեցնենք,  «Դոսյե» կենտրոնի հրապարակած վերջին հետաքննության համաձայն, Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի համարյա բոլոր պետական կառույցներում։ Հետաքննության մեջ հիշատակվում են ԱԱԾ նախկին տնօրենները՝ որպես Ռուսաստանի համար վստահելի կադրեր։ Այդ թվում՝ հիշատակվում է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, Գեորգի Կուտոյանի եւ մյուսների անունները։

Արգիշտի Քյարամյանը, լրագրողների հարցին ի պատասխան, խոսեց ծառայությունում հնարավոր կրճատումներ մասին՝ նշելով, որ դա բնական գործընթաց է, որն առկա է բոլոր կառույցներում, երբ մարդիկ գալիս են կամ գնում են:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...