Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանը
Սահմանները բացելու հարցերը քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
«Եթե խոսելու լինենք օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ուղևորությունների մասին, ապա ռուսական կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի այն դեպքերում, երբ դա իսկապես անհրաժեշտ է (հումանիտար դեպքերում, այն դեպքերում, երբ կան ինչ-որ սուր պահանջներ), քաղաքացիները ՌԴ մեկնելու հնարավորություն ունենան։ Քաղաքացիները սրանից օգտվում են, իսկ ինչ վերաբերում է սահմանները բացելուն, ապա որոշիչ դեր են խաղում մեր երկրների համաճարակաբանական ծառայությունները – նշել է Կոպիրկինը։