Ես չէի ուզում, նա ստիպեց. Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարարին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի

Jul

«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման, և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա․․․»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը օրերս մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնություններն են որոշ հարցերի շուրջ:

«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։

Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։

Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց:

Հ․Գ․ Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- գրել է մարզիկ պատգամավորը:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...