«Իմ քայլի» պատգամավորը ՍԴ դատավորի թեկնածուին հիշեցրել է նախկինում արած հայտարարությունը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին հիշեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արած հայտարարությունը, որում վերջինս քննադատել է իշխանություններին: «Մինչև հիմա այդպե՞ս եք մտածում և կարծում եք, որ այս իշխանությունը բացառապես քաղաքական նպատակո՞վ է շարժվում իր բոլոր գործողություններում»,- հարցրեց Գրիգորյանը:
«Հիմա չեմ հիշում»,- նշեց Վաղարշյանը՝ մեկնաբանելով իր ասածները:
«Քաղաքական նպատակը ի՞նչ ա, ահավոր վատ բան ա՞: Դրա տակ դուք ամեն ինչ կարող եք հասկանալ: Հիմա դրա տակ վատ բան եք հասկանո՞ւմ»,- ասաց նա: