Երևանի հետ կանոնավոր չվերթները կվերսկսվեն հոկտեմբերի 25-ից. «Աէրոֆլոտ» ընկերություն

Aeroflot

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները Երևանի հետ: Այդ մասին նշվում է ավիաընկերության կայքէջում:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 25-ից: Թռիչքների մասին տեղեկատվությունը հասանելի է չվացուցակում:  Ընդ որում, տեղեկատվության համաձայն Երևանից ՌԴ կարող են մեկնել այդ երկրի քաղաքացիները, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով արված բացառությունները (առողջապահական նկատառումներ, ընտանիքների վերամիավորում)։ 

Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանից դուրս եկող ուղևորների համար նախատեսված պայմաններն ու սահմանափակումները կարգավորվում են տվյալ երկրի սահմանած կանոններով:

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...