Խոշոր հրդեհ Կրասնոդարում. մոտ 60 տուն է այրվել, տարհանվել է 300 մարդ

Xoshor hrdeh

Կրասնորդարում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում: Կրակը բռնկվել է գիշերը 2:15-ին, Ռոսիյսկայա փողոցում, վառվել է բազմահարկ շենքի վերին հարկն ամբողջությամբ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը կամ էլ հրավառությունը՝ տարածքում տեղի ունեցած հարսանիքից հետո: 

ТАСС-ը հայտնում է, որ Կրասնոդարի քաղաքապետը որպես ենթադրյալ պատճառ նշել է առաջին տարբերակը՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի  նիստի ժամանակ:

8-հարկանի շենքում կրակի ճիրաններում է հայտնվել, մոխրացել վերին հարկն ամբողջությամբ՝ ընդգրկելով 2,5 հազար քմ: Լրիվ այրվել է 54-ից 58 տուն, տարհանվել է բնակելի շենքի ավելի քան 300 բնակիչ, տուժածներ չկան:

Ձեզ կեհաքրքրի...