Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կա 1 զոհ, 1 վիրավոր․
Այսօր, սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 72 AS 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 292․5 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել մետաղե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ս․-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Մերուժ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քարամյանի և ավագ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կոստանյանը, բայց քանի որ՝ ժամանած բժիշկներն արձանագրել են մահ, դեպքով զբաղվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունը։ Քննիչի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com