ՀՀ Կառավարությունը Արցախին թվով 10 «Ֆորդ» տեսակի շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերեց

ford

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության թվով 10 «Ֆորդ» տեսակի ավտոմեքենաներ հետ վերցնել եւ նվիրաբերել Արցախի Հանրապետությանը։

Հարցը զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրաբերվող մեքենաներից 3-ը՝ ռեանիմոբիլներ են 7-ը՝ գծային ավտոմեքենաներ՝ հագեցած բժշկական սարքավորումներով եւ պարագաներով։ Ընդհանուր արժեքը 295 մլն 850 հազար 4 դրամ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ լավ նախագիծ է. «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի եւ կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»։

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...