Պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի․ Սամվել Բաբայանը՝ աշխարհազորի մասին

Babayan

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և Ազգային ժողովի պատգամավորների հանդիպմանը քննարկվում են օրակարգային հիմնախնդիրներ: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱՀ Անվտանգության խորհրդի կազմից որևէ մեկը մասնակցել է ՀՀ ռազմավարական հայեցակարգի ընդունման գործընթացին, Սամվել Բաբայանը նշեց, որ այդ փաստաթղթի քննարկման և ընդունման գործընթացին մասնակցել են ԱՀ նախկին իշխանությունները: «Մենք մասնակցություն չենք ունեցել, բայց ողջունել ենք: Իսկ Արցախի Հանրապետության ռազմավարական հայեցակարգով կզբաղվենք և կներկայացնենք հանրության քննարկմանը, դեռևս դրանով չենք զբաղվում, չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի»,- հավելեց նա: Խոսելով աշխարհազորի ստեղծման գաղափարի մասին՝ Բաբայանը նշեց, որ դա սկզբունքային խնդիր է. «Անվտանգության խորհրդի առաջին նիստում քննարկվելու է հենց այն հարցը, թե ինչպես ենք պատկերացնում աշխարհազորի գաղափարը և ինչպես ենք պատկերացնում մոբիլիզացիան։ Կա երկու տեսակետ, պետք է քննարկենք: Մոբիլիզացիան մեզ մոտ լինելու է այլ մոտեցմամբ, առանձին զորամաս է լինելու»: Հարցին էլ՝ արդյո՞ք սփյուռքահայերը կներգրավվեն աշխարհազորի կազմում, Արցախի ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են առաջին ամիսներին օգնության գալ՝ տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք լինենք վստահ, որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի: Մի ասացվածք կա՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»։ Հույսներդ մի՛ դրեք ոչ մեկի վրա, այլ ինքներդ ձեզ վրա»: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ձեզ կեհաքրքրի...