Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մրցավազքի մեջ մտնել, ներսում խաղեր տալ. Սամվել Բաբայանը՝ պատգամավորներին

mrcum

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայաննն այս պահին հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպման սկզբում Բաբայանն ասաց, որ շարունակ տեղեկություններ են շրջանառվում իրենց մոտ հաստիքների մեծ թվի շուրջ, կան խոսակցություններ, թե խորհուրդը Արցախում երկրորդ իշխանություն է: Փարատելով այդ մտահոգությունները՝ Բաբայանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, կատարում է նախագահի կարգադրությունները:

«Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տանք նման բան, որ իրար հետ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ գտնում, որ տարածաշրջանում էսօր էն վիճակն է, որ կարողանանք ներսում խաղեր տալ»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին՝ ընդգծեց, որ այս պահին Արցախի նախագահի հանձնարարությամբ մշակում են տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագրեր եւ մինչեւ Նոր տարի այդ ծրագրերը պատրաստ են լինելու:

«Կա ծրագիր 5 տարվա, պետք է նախարարությունը այդ ծրագիրը իրականացնի, պետք է նախարարությունը հիմնավորի իր թիմում այդ անձը ինչով է զբաղվում, իր 5 ժամվա զբաղվածությունը ցույց տա, այլապես պետք է ազատի: Եթե նախարարը դա չի կարողանում հիմնավորել, ի՞նչ անենք: Թեյ խմելու տեղ  չի: Դրա համար էդ բոլոր խոսակցությունները, որ դրսում լինում են, թե մենք մտել ենք ոլորտ, ինչ -որ կրճատումներ ենք անում, եւ այլն, իրականությունը դա չի: Իրականությունը ես ձեզ ասացի. եթե նախարարը չի կարողանում հիմնավորի՝ տվյալ կադրը ինչով է զբաղվում…կամ բաժին է ձեւավորում  3 հոգանոց, 2 թուղթ էս 2 հոգին են ստանում, 2 թուղթ էս երկու հոգին: Եթե դա կարելի է միավորել մեկ բաժնի տակ եւ ավելի օպտիմալ աշխատել»,- նկատեց նա:

Անդրադառնալով բանակի մասով իրենց աշխատանքներին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց.  «Ես չէի ցանկանա ավելի խորը բացատրել, նույն ձեւի ծրագիր է մշակվում մեր կողմից բոլոր ուղղություններով: Հեշտ չի, որովհետեւ դուք լավ պատկերացնում եք, որ մի տեղից չի այդ ամբողջը ղեկավարվում, որ ինձ համար պարզ լինի՝ ինչ ենք անում:  Բայց այնուամենայնիվ մենք փորձում ենք մեր իմացածը ներկայացնենք, հիմնավորենք եւ առաջ տանենք բանակի զարգացումը»:

Խոսելով արտաքին քաղաքականության ռազմավարության մասին՝ Բաբայանն ասաց, որ 30 տարիների ընթացքում որեւիցե գործողություն արված չի եղել: Ըստ նրա՝ բոլորը ասում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ, փաստաթղթերով դա հիմնավորված է, հենց ասում ես՝ ո՞ւր են այդ փաստաթղթերը, ոչինչ չկա:

«Մենք էսօր զբաղվում ենք, թե Հայաստանում, թե արտասահմանում մոտ 60 արխիվային փաստաթուղթ է պետք, որով հիմնավորենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը պետք է 3 սկզբունքից դուրս գա: Դուրս գալու համար պետք է փաստաթուղթ ներկայցնենք, ոչ թե ասենք ձեւական, որ դուրս գա: Նոր տարուց ձեզ համար պարզ է լինելու՝ ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում, արդարացվա՞ծ են այն հաստիքները, որ մեզ տվել են, թե դեռ մի քիչ էլ պետք է կտրեն»,- իր ելույթը եզրափակեց Բաբայանը:

Ելույթից հետո պատգամավորները հարցեր են ուղղելու նրան:

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...