Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ

poxqaxaqapet

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում 47 կողմ 1 ձեռնպահ ձայներով Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

Ներսեսյանն իր ինքնակենսագրականը ներկայացնելուց հետո պատասխանեց ավագանու անդամների հարցերին: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ըստ նրա՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն, որ ֆինանսական վարչության պետը ևս ունենա փոխարինող, քանի որ ֆինանսական վարչությունն այն եզակի վարչություններից է իր մեծությամբ, որն ըստ էության համակարգում է մեկ անձ՝ վարչության պետը, որը չունի փոխարինող, նա ասաց.

«Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ ծանոթանալ մեր վարչության անձնակազմի հետ, նաև ֆինանսական վարչության պետի հետ: Ես ներկայիս դրությամբ այս փուլում ոչ մի փոփոխությունների խնդիր չեմ տեսնում, բայց ուսումնասիրության դեպքում մենք կարող ենք հանդես գալ նմանատիպ փոփոխություններով, եթե գտնենք, որ դրա կարիքը ունենք»,- ասաց Ներսեսյանը:

Անդրադառնալով Խաժակյանի երկրորդ հարցին, որով ասվում էր, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է մի շարք գործարքներ, որոնք հանրության մեջ հայտնի են «Շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ների դիմաց, և, ավագանու անդամի խոսքով, չի էլ հերքվել, որնա այդ քննարկումները  իրականացրել է ի պաշտոնե, արդյոք եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից՝ քննարկելու՝ տալ կամ չտալ որևէ շինթույլտվություն և դրա դիմաց ստանալ որևէ գույք համայնքին, կհամաձայնի՞ արդյոք այդ գործառույթն իրականացրել:

Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ ցանկացած հանձնարարական իր վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրական պահանջները, օրենքի տառին համապատասխան է, միանշանակ արվելու է: 

«Ես սովոր եմ իմ ամբողջ աշխատանքային կարիերայի ժամանակահատվածում, որ եթե ունենք խնդիրներ, ապա այդ խնդիրը, կապ չունի՝ վերաբերում է ֆինանսական բլոկի՞ն, թե՞ ոչ, եթե թիմ ենք, մենք պետք է լուծենք այդ խնդիրները բոլորս միասին: Ես տվյալ գաղափարի կողմնակից եմ»,- ասաց Ներսեսյանը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...