Ձևափոխված ատրճանակով կրակել էր ոտքին ու թաքցրել եղելությունը․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը

dzevapoxvac

Օգոստոսի 28-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը հայտնել էր, որ Հրազդանում շինարարական աշխատանք կատարելիս մեխ կրակող սարքով անզգուշությամբ կրակել է ոտքին։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը իր անունով հաշվառված և իր կողմից ձևափոխված գազային ատրճանակից անզգուշությամբ էր կրակել ոտքին:
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել ատրճանակը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...