Վթար է եղել, գազից մի «ցիստեռ» տրաքել է. Արմավիրի գյուղապետ

vtar

Այսօր  հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Նախնական տվյալներով՝ կա երկու զոհ և չորս տուժած:

ArmDaily.am-ի հետ զրույցում Արմավիրի գյուղի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է եղել պայթյունը. «Անվտանգության կանոնները խախտելու հետևանք է եղել, վթար է եղել, գազից մի «ցիստեռ» տրաքել է»։

Հարցին՝ գյուղի տներ կամ բնակիչներ տուժե՞լ են պայթյունից, Մարգարյանը նշեց, որ՝ ոչ.«Ներսում մարդիկ են այրվածքներ ստացել, մարդիկ են մահացել։ Թե որքան մարդ է տեղափոխվել հիվանդանոց, չեմ կարող ասել»։

Ձեզ կեհաքրքրի...