Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել են ապաստարան
Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել են ապաստարան
_____________________________
Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:
Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել իր և հաշմադամություն ունեցող դստեր անվտանգության համար:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել Ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում, քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը:
Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան:
Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել են…
Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Вторник, 1 сентября 2020 г.