Monthly Archive: August 2020

adrbejany mer zincarayoghi masin

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։...

qnnich handznajoghov

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կլինի լիովին փաստարկված և հիմնավորված. Քոչարյանը՝ ԵԱՀԿ և DCAF փորձագետներին

Սույն թվականի օգոստոսի 8-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ։ Առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ-ն DCAF-ի հետ համատեղ...

qrgorc

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն...

bta

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների վարկանիշը բավականին բարձրացել է. Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս տարի մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին: Նախարարը նշեց, որ այն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի կողմից՝ հաշվի առնելով այն հուշագիրը, որը...

Heraxosazruyc

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված...

henasharjoxakan

Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր. պաշտպան

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը դժգոհում է, որ կան որոշ փաստաթղթեր, նյութեր, որոնց ծանոթ է միայն մեղադրական կողմը:  Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ Գագիկ Խաչատրյանը...

hanecin din

Փլատակների տակից հայտնաբերվեց մահացածի դին.

Ինչպես հայտնի է, Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Նախնական տվյալների համաձայն, երկու տուժած հոսպիտալացվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն...

kalanavorvel e

Բացահայտվել է քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության հերթական դեպքը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ...

xosnak

Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից

Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից: Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են եւ ժամանակն...

avia

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 28-ին բաց դռների օր է լինելու․ ավիաշոու կանցկացվի

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա բաց դռների օր: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը: «Օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա Բաց դռների օր»,-...