«Պուտին, թեյ խմիր». Կրեմլի դեմ ցույցեր Խաբարովսկում. Reuters
Այսօր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկ քաղաքի փողոցներ: Այս անգամ ակտիվիստները բողոքում են երկրի այդ տարածաշրջանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված Վլադիմիր Պուտինի քաղաքականության և ռուս ընդդիմադիր Նավալնիի կասկածելի թունավորման դեմ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ցուցարարները վանկարկել են «Պուտին, թեյ խմիր» կարգախոսը՝ նկատի ունենալով այն, որ Ալեքսեյ Նավալնիի կասկածելի թունավորման պատճառն օդանավակայանի սրճարանում խմած թեյն է եղել:
Խաբարովսկի բնակիչները բողոքի ակցիաները սկսել էին հուլիսի 9-ից, երբ մի շարք ձեռներեցների սպանությունների ու մահափորձերի մեղադրանքով ձերբակալվել էր Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը, որը կտրականապես հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները: