Հզոր պայթյուն՝ Օդեսայի նավթավերամշակման գործարանում. կադրերը հայտնվել են համացանցում Armlur

mec paytyun

Պայթյուն Է տեղի ունեցել Օդեսայի նավթավերամշակման գործարանի տարածքում. շրջանը հոսանքազրկված Է: Այդ մասին,գրում Է «Դումսկայա» հրատարակությունը: Օդեսայի Շկոդովա Գորա միկրոշրջանի բնակիչները հայտնում են նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ պայթյունի մասին:

Նրանց խոսքով՝ ուղիղ կեսգիշերին ձեռնարկության մերձակայքում գտնվող բնակելի տներում անջատվել Է ԷլեկտրաԷներգիան, իսկ հինգ րոպե անց մարդիկ պայթյուն են լսել եւ բոց տեսել Էլեկտրաենթակայանի շրջանում, որը տեղակայված Էր գործարանի տարածքում»,-ասվում Է «Դումսկայա» հրատարակության պաշտոնական կայքում:

Օդեսայի ՆՎԳ-ն մինչեւ 2013 թվականը պատկանում Էր Ռուսաստանի «ԼՈՒԿՕՅԼ» նավթընկերությանը, որը հետագայում այդ ակտիվը վաճառել Է Սերգեյ Կուրչենկոյի «ՎԵՏԷԿ» խմբին: Ավելի ուշ «ՎԵՏԷԿ»-ը գործարանը որպես գրավ տվել Է ՎՏԲ-ին՝ կիպրական Swisspro Capital-ի տված վարկի դիմաց: Կուրչենկոն ինքը շուտով հեռանում Է Ուկրաինայից, իսկ գործարանը փաստացի ազգայնացվում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կեհաքրքրի...