Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր. պաշտպան
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը դժգոհում է, որ կան որոշ փաստաթղթեր, նյութեր, որոնց ծանոթ է միայն մեղադրական կողմը:
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց՝ Գագիկ Խաչատրյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի, ցավեր մշտական:
«Ամբողջ 120 հատոր նյութերից մեզ 37 հատոր տրամադրեցին, ասացին`լսեք: ՄԵնք խնդրեցինք`յուրաքանչյուր հատորի համար 2 օր ողջամիտ ժամկետ տրամադրել: ՄԵզ ասացին`դուք ժամկետները ձգձգելու միտում ունեք: Երևի դիտավորյալ այդ նյութերը չեն տրամադրել մեզ, քանի որ այս հատորներից տպավորություն կա, որ ավելի շատ են հատորները»,- ասաց նա:
Երեմ Սարգսյանը նշեց՝ ժամկետը լրանում էր օգոստոսի 6-ին, իրենց համար ուղենիշ ընտրեցին իրենց ցանկացած ժամկետը և ասացին`բավարարվեք 15 օրով:
Փաստաբանի գնահատմամբ՝ ամեն ինչ արվում է, որ Գագիկ Խաչատրյանին պահեն կալանքի տակ: Նա հայտնեց՝ միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը:
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով ներկա չէ այսօրվա դատական նիստին:
24news.am