Հայաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների վարկանիշը բավականին բարձրացել է. Արշակյան

bta

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս տարի մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին:

Նախարարը նշեց, որ այն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի կողմից՝ հաշվի առնելով այն հուշագիրը, որը ստորագրվել էր վարչապետի այցի ընթացքում, և այն, որ  ընկերությունը Սփյուռքի հետ հաստատած կապերի ցանց ունի և շահույթ չհետապնդող ամենախոշոր հայկական կազմակերպությունն է: 

Արշակյանը հայտնեց, որ ծրագրի առաջնային բաղադրիչով նախատեսվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի հետ համատեղ կայացած ընկերությունների համար դասընթացներ կազմակերպել, որտեղ ղեկավարները, մենթորները, փորձագետները և խոսնակները կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոոլորտի ներկայացուցիչներ:

«Կատարված աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք համատեղել մեր ջանքերը տեխնոոլորտի  իսկապես հայտնի ընկերություններում բարձր ձայն ունեցող՝ ազգությամբ հայերի հետ: Այս պահին կարող ենք փաստել, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների վարկանիշը, դերը և ընդհանրապես Հայաստանի անունը բավականին բարձրացել է՝ ըստ մեզ հասած մոնիտորինգի գնահատման»,- ասաց Արշակյանը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...