Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանին նոր սերնդի կործանիչներ մատակարարելու հարցը

Korcanichner

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ժամանակակից Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը։

Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

«Հայկական կողմի հետ այդ հարցով քննարկումները շարունակվում են։ Ինքնաթիռների գնման թեման կքննարկվի այն ժամանակ, երբ հայկական կողմը հետաքրքրություն կցուցաբերի»,- ասել է Վորոբյովան՝ այդպիսով պատասխանելով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Երևանի կողմից «4+» սերնդի կործանիչների գնման հարցը:

Սու-30ՍՄ առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել 2019 թվականի դեկտեմբերին։

 

armradio

Ձեզ կեհաքրքրի...