Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու ավազով բարձված КАМАЗ-ը․կան վիրավորներ

opel vs kamaz

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արամուս գյուղի բնակիչ 21-ամյա Կարեն Վ․-ի վարած КАМАЗ մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 59-ամյա Հարութ Ղ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով՝ Opel-ի վարորդ Հարութ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 64-ամյա Անահիտ Ղ․-ն, 59-ամյա Օֆելյա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լուսինե Հ․-ն՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ձեզ կեհաքրքրի...