Ռուսաստանը ընդլայնում է Սիրիայում իր բազաների տարածքները
Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել, որով Սիրիան Ռուսաստանին «Հմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կայանի (ՆՏԱԿ) տարածքները ընդլայնելու համար տրամադրում է լրացուցիչ 8 հեկտար տարածք։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։ Կողմերը փաստաթուղթը ստորագրել են հուլիսի 21-ին Դամասկոսում և հուլիսի 30-ին՝ Մոսկվայում, իսկ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում օգոստոսի 19-ին։
Տարածքները Սիրիան տրամադրում է անվճար և մինչև ավիաբազա տեղակայելու մասին համաձայնագրի ավարտը։ Նշվում է, որ «Հմեյմիմ» ավիաբազայի ընդլայնվող տարածքում ռուսական կողմը կառուցելու է բժշկական վերականգնողական կենտրոն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հանձնարարությամբ նոր տարածքներ տրամադրելու համար Ռուսաստանն ու Սիրիան բանակցությունները սկսել էին մայիսի 29-ին։
«Հմեյմիմ» ավիաբազան Սիրիայում գտնվում է համաձայն 2015 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի։ Այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 30-ին ՌԴ դաշնային խորհուրդը թույլատրեց ավիացիոն խմբի մասնակցությունը Սիրիայում մարտական գործողություններին։
Տարտուսում տեղակայված է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կայանը։ Այն կազմավորվել է դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին՝ 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկելու ՌԴ ՌԾՈւ Միջերկրական նավախմբին։
Razm..info