Իրանը ցուցադրել է երկու նոր հրթիռ. Razm.info
Օգոստոսի 20-ին Իրանում ցուցադրել են երկու նոր հրթիռ՝ մեկը Ղասեմ Սոլեյմանիի անունը կրող բալիստիկ հրթիռ է, մյուսը՝ թևավոր, կրում է Սոլեյմանիի հետ միասին զոհված Իրաքի մերձիրանական «Հաշդ-ալ-Շաաբի» ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը անունը:
#Iran unveils different types of homegrown #missiles in ceremony marking National Defense Industry Day pic.twitter.com/MrkKpHwqsL
— Press TV (@PressTV) August 20, 2020
Սոլեյմանիի անունը կրող բալիստիկ հրթիռը, ըստ հայտարարության, ունի շուրջ 1400կմ խոցման հեռահարություն: Այս հրթիռը արտաքին տեսքով բավական նման է Իրանի սպառազինությունում արդեն եղած «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռին:
Ինչ վերաբերում է Մուհանդիսի անունը կրող թևավոր հրթիռին, ապա սրա խոցման հայտարարվող հեռահարությունը շուրջ 1000կմ է: Հատկանշական է, որ այս հրթիռն էլ արտաքին տեսքով գրեթե նույնական է Իրանի սպառազինությունում առկա մեկ այլ թևավոր հրթիռի՝ «Սումար»-ի տեսքին:
Razm.info