Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած կրակոցներից. պարզվել է վիրավորի և նրա վրա կրակած անձի ինքնությունը.

krakocner Marshum

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Այդինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած գազային ատրճանակով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Մուշեղ Խաչատրյանի պարանոցի և ստորին ծնոտի հատվածում վնասվածքներ պատճառելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նարեկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածւի 4-րդ մասի հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին արնանման հետքեր: Ոստիկանությունը պարզում էր վիրավորի ինքնությունը: Ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում: Ոստիկանները մոտավոր գիտեին նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Վնասվածքները պատճառվել էին գազային ատրճանակից արձակված կրակոցներից: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, Հերացի փողոցում հայտնաբերել էին Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել էին արնանման հետքեր և կային կասկածներ, որ նշված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ, քանի որ փորձաքրեագետները հայտնաբերել էին նաև կրակոցի արգասիքների նմանվող հետքեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...