Ոստիկանության Անիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

carahatum

Օգոստոսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Ձորակապ գյուղի վարչական տարածքում ստուգել են Լոռու մարզի Սարահարթ գյուղի 45-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտը ձեռք է բերել, Լոռու մարզի Մարց գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ձեզ կեհաքրքրի...